Մեկնաբանություն

24.03.2021 13:44


Կեղտոտ «Բաղրամյան» պողոտան, Աբաջյանի «պապիկը», Խաչատուրովի «բիլիարդը», Քոչարյանի «Մեղրին» և Նիկոլի ֆեյք հեղափոխությունը

Կեղտոտ «Բաղրամյան» պողոտան, Աբաջյանի «պապիկը», Խաչատուրովի «բիլիարդը», Քոչարյանի «Մեղրին» և Նիկոլի ֆեյք հեղափոխությունը

Նիկոլի նշանակած պաշտոնյան ստել է, կեղծել իրականությունը, հետո ներողություն խնդրել ու թռել։ Այդ ընթացքում ֆեյսբուքահայությունը հասցրել է մի շարք ինտիմ ու «մարդասիրական» ցանկություններ հայտնել այդ պաշտոնյայի, նրա տնեցիքի ու շրջապատի մասին։

Իսկ ի՞նչ էր արել այդ նիկոլական պաշտոնյան։ Նա մի նկար էր տեղադրել, թե բա տեսեք ընդդիմությունն ինչ կեղտոտ է պահել Բաղրամյան պողոտան։ Հետո շատ արագ բացահայտվել է, որ այդ դիշովկա պաշտոնյայի տեղադրած նկարում ոչ թե Բաղրամյան պողոտան է, այլ ուրիշ պետության փողոց։

Ստի առաքյալները

Այս նկարի ու ֆեյսբուքյան գրառման պատմությունը հերթական անգամ բացահայտում է, թե ինչպես են աշխատում արևմտյան վերահսկողության տակ գտնվող ծաղրածուները, որոնց հետո դարձնում են նախագահներ ու վարչապետեր։

Արևմուտքն օգտվում է Գեբելսի տեխնոլոգիաներից, ըստ որի՝ ինչքան մեծ ու լկտի լինի սուտը, այնքան շատ մարդ դրան կհավատա։

Արևմուտքն, օրինակ, Ռուսաստանի դեմ քարոզելու համար երեխայի վիրավոր նկար էր տարածում լրատվամիջոցներով, թե բա տեսեք, թե ինչ է եղել սիրիացի երեխայի հետ ռուսական ռազմատիեզերական ուժերի հարվածներից հետո։ Օրեր անց պարզվեց, որ այդ երեխան իրաքցի է ու իրականում տուժել է ամերիկյան զորքերի գործողություններից։ Բայց դա կարևոր չէր։ Կարևորն էմոցիոնալ առաջին ռեակցիան էր՝ վա՜յ, վո՜ւյ, հասե՜ք, ռուսները երեխեքի են կոտորում․ հերքումն ու ստի բացահայտումն ավելի քիչ սպառող ունի։

Այդ նույն տեխնոլոգիան նիկոլենք էին կիրառում հեղափոխությունից առաջ, հեղափոխության ժամանակ, հեղափոխությունից հետո ու հատկապես պատերազմի ժամանակ։

Նիկոլը միշտ է ստում։ Նրա սուտը սոցիալական ու բոլշևիկյան ուղղվածություն ունի։ Նա քարոզում է հարուստների դեմ ու սիրաշահում աղքատներին, քննադատում է թալանն ու խոստանում այն վերադարձնելուց հետո բաժանել սովածներին, բայց իրականում իր իշխանությունն ամենաթալանչին է, ամենահակաժողովրդականը։ «Հայաստան» հիմնադրամի փողերի լափումը ասվածի վառ ապացույցներից է։

Նիկոլն ասում է, որ սիրում է բոլորին, բայց հազարավոր զոհերի հեղինակ է դարձել։ Այդպես է նա սիրում։

Նիկոլն ասում է, որ բանակին ամենաշատն ինքն է լավ նայել, բայց այդ լավ նայելու արդյունքում մենք ունեցանք կապիտուլյացիա, Արցախի պետականության վերացում ու գրեթե զրոյական վարկանիշով բանակ։ Զինվորները գերության մեջ են հայտնվել Նիկոլի ուղարկած կլուբնիկներն ուտելուց հետո։

Նիկոլական ստերի պոպուրի

2018–ի հեղափոխությունը/իշխանափոխությունը/հեղաշրջումը տեղի ունեցավ՝ շահարկելով մարդկանց արդարացի դժգոհությունները։

Նիկոլը նախորդ իշխանության բաղկացուցիչ մաս էր կազմում՝ հաճախորդ էր, բայց հաջողացրել էր իրեն ներկայացնել որպես թունդ ընդդիմություն։ «Ընդդիմադիր Նիկոլ» նախագիծն ամենամեծ բլեֆն էր։

Նիկոլը հեղափոխությունն արեց ստի մեքենայի օգնությամբ։ Օրինակ՝ բեմ բարձրացավ մի պապիկ, ում ներկայացրեցին որպես ապրիլյան քառօրյայում զոհված Աբաջյանի պապիկ, որը սուտ էր։ Դա կեղծ պապիկ էր։ Բայց այդ պահին քչերը գիտեին դա։ Շատերը կուտը կերան, հուզվեցին, ավելի մերժեցին Սերժին ու ընկան Նիկոլ–Աննա զույգի ճանկերը։

Նիկոլը խաբում էր արագաչափերի, կարմիր գծերի թեմայով։ Դրանից առաջ էլ նույն բանն է արել։ Խաբել է։

Օրինակ՝ ապրիլյան պատերազմի օրերին սրանք տարածում էին, թե բա կռվի ժամանակ գեներալ Խաչատուրովն, իբր, բիլիարդ է խաղացել։ Ուզում էին ցույց տալ, թե բա տեսեք՝ ինչ վատն է Խաչատուրովը։ Պարզ էր, որ դա սուտ է, բայց այդ կուտը ոմանց դուր եկավ և նրանք հավի նման կերան։ Ճակատագրի հեգնանքն այն էր, որ Նիկոլն այս պատերազմի ժամանակ 44 օր ստեց։ Ստեց այնքան, մինչև ադրբեջանցիք մտնեին Շուշի։ Խաչատուրովին մեղադրելով, իբր, զինվորների ճակատագրով չհետաքրքրվելու համար՝ Նիկոլը 5 հազարից ավելի զոհերի հեղինակ դարձավ՝ սառնասրտորեն նրանց ուղարկելով թուրքական բայրաքթարների տակ։

Նիկոլական հայտնի ստերից է նաև «Ռոբերտ Քոչարյանը հանձնում է Մեղրին» հեքիաթը։ Այդ հեքիաթը նա լսել էր իր երբեմնի շեֆ Լևոն Տեր–Պետրոսյանից, դարձրել բերանի ծամոն ու ոռնում էր Մեղրիի թեմայով։ Նիկոլին ոռնալու հարցում ձայնակցում էին Վաղարշակ Հարությունյանը, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, բեղիկավոր Քոչարյան Անդրանիկը։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը, պաշտպանության նախարար նշանակված Վաղարշակը, բեղիկովը և Վազգենի եղբայր աշխատողը թղթով հանձնեցին Մեղրիի միջանցքը ու հիմա փրփուրները բերաններին պաշտպանում են Նիկոլի թուրքամետ գիծը։ Այս անբարոյականները պետք է Մեղրիի մի բուռ հողից ուտեն ու վերջ տան իրենց անիմաստ կյանքին, բայց քանի որ թուրքի օգտին աշխատող են, ուստի մնում են։

Նիկոլական ստերը շատ ծանր գին ունեցան մեզ համար։ Գալիս է այդ ստերին վերջ տալու, ստի հեղինակներին գրողի ծոցն ուղարկելու ժամանակը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը