Քաղաքական

27.03.2021 11:41


Փաշինյանի անվտանգության ծառայությունը անգամ նախօրոք չի տեղեկանում, թե ինչ երթուղով է ընթանալու Արմավիրի մարզ այցելությունը․ «Հրապարակ»

Փաշինյանի անվտանգության ծառայությունը անգամ նախօրոք չի տեղեկանում, թե ինչ երթուղով է ընթանալու Արմավիրի մարզ այցելությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը չհայտարարված քարոզարշավի շրջանակում մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին, ինչպեսև նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Անգամ նրա անվտանգության ծառայությունը նախօրոք չի տեղեկանում, թե ինչ երթուղով են մեկնելու։ Այցի գլխավոր կազմակերպիչ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավոր զրույցի ժամանակ ասել էր, թե ցանկացած պահի կարող են չեղարկել այցը։

Նախատեսվում է Արմավիրի մարզի 4 գյուղ այցելել, այդ թվում՝ Նալբանդյան, Ալաշկերտ, որտեղ համայնաքապետը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը։ Նա ինքն է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով ակտիվ մասնակցություն ապահովել։ Լինելու են նաև Մյասնիկյան համայնքում՝ Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը համաձայնել է հանդիպել վարչապետի հետ։ Էջմիածին կամ Արմավիր չեն այցելի, թերևս՝ անվտանգության և մասնակիցների բավարար քանակ ապահովել չկարողանալու մտավախությունից ելնելով»։

Այս խորագրի վերջին նյութերը