Քաղաքական

29.03.2021 20:58


ՍԴ-ն 8:0 ձայնով է հակասահմանադրական ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը, իսկ այս պարագայում մեղադրանքի վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

ՍԴ-ն 8:0 ձայնով է հակասահմանադրական ճանաչել ՔՕ 300.1 հոդվածը, իսկ այս պարագայում մեղադրանքի վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրական դատարանը 8-0 ձայն հարաբերակցությամբ, այսինքն միաձայն է հակասահմանադրական ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի մեջ մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Ես 8:0 հատուկ եմ շեշտում, որովհետև չնայած բոլոր միջամտություններին մենք ունեցանք հակասահմանադրական ճանաչված կարծիք, որովհետև դա անորոշ ու հստակ չէր, դա ընդունման պահին օրենքի հեղինակն է ասել, որ դա իրավիճակային հարց լուծող է:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից, ՍԴ-ում նրա ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հարցնին, թե տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տուժող կողմերի ներկայացուցիչներ մեղադրող կողմին հուշում են, պահանջում են անգամ, որպեսզի մեղադրանքը վերաորակավորվի, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նոր ապացույց է ի հայտ եկել, սակայն այս գործով ապացույցների զննման փուլին դատարանը չէր հասել, և մյուսը, հնարավոր է մեղադրանքը փոխել, եթե ի հայտ է գալիս նոր հանգամանքը, որն այստեղ կրկին անհնար է, բացի այդ, դատաքննության փուլին անցնելուց առաջ էլ դատախազները չեն պահանջել մեղադրանքի փոփոխություն, արդյո՞ք հնարավոր է փոխել մեղադրանքը, Արամ Վարդևանյանը բացասական պատասխան տվեց:

«Դուք դիպուկ նկարագրեցիք, իսկ արարքի վերաորակավորման մասին խոսում են մարդիկ, ովքեր նույնիսկ իրավաբանի կրթություն չունեն, որ մի հատ էլ խոսում են քերական դատավարության ամենաբարդ համակարգերից մեկի մասին, հետևաբար բնականաբար, ինչ կցանկանան կխծոսեն, եկեք ժպիտով վերաբերվենք ու անցնենք առաջ: Մենք չունենք այնպիսի նոր հանգամանք, որ վերաորակավորում լինի, մենք ունենք իրավիճակ. ունեինք ՔՕ 300.1 հոդվածը, հիմա չունենք, վերաորակման մեխանիզմ չկա, և չի կարող լինել»,-ասաց Վարդևանյանը:

Նա նաև նշեց այլ անհնարինություններ, որոնք հնարավորություններից զրկում են մեղադրանքի վերաորակավորում անել:

Ինչ վերաբերում է վաղը կայանալիք դատական նիստին Արամ Վարդևանյանն ասաց, որ նախ մեկ այլ իրավական երկրում դատարանն արագ նիստ կգումարեր և կդադարեցներ քրեական հետապնդումը, սակայն Աննա Դանիբեկյանը դա չի արել:

Ինչ վերաբերում է մինչ այդ կայացված դատական ակտերին ու որոշումներին, Արամ Վարդևանյանն ասաց, որ փաստաբանական թիմը առանձին հանդես կգա հայտարարությամբ, սակայն Ռոբերտ Քոչարյանի իրավունքների կոպտագույն խախտում է տեղի ունեցել և այդ խախտումները ենթակա են պատասխանատվության:

Ինչ վերաբերում է մարտավարությանը ու փաստաբանական թիմի հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ նրանք դիտավորյալ ձգձգում էին դատական պրոցեսը, որպեսզի դատարանը չհասներ դատաքննության փուլին, Արամ Վարդևանյանը չհամաձայնեց, նշելով, որ նման մարտավորություն չեն ունեցել, իսկ եթե Աննա Դանիբեկյանը մի քանի ամիս չգնար արձակուրդ, վերապատրաստումների, ապա վաղուց անցած կլինեին դատաքննության փուլին, իսկ իրենց ներկայացրած միջնորդությունները տեղին են:

Հարցին, թե դատական նիստերի դահլիճից դուրս ինչ հարաբերություններ ունի մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հետ, Արամ Վարդևանյանն ասաց. «Գևորգ Բաղդասարյանին ճանաչում եմ տևական ժամանակ է, իր մասին ունեցել եմ, հիմա էլ կարող եմ ասել, որպես գիտնականի, դրական կարծիք ունեմ»:

Հարցին, թե բա՞րդ հակառակորդ է, Վարդևանյանն ասաց՝ արժանի հակառակորդ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը