Քաղաքական

30.03.2021 17:02


Ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` հակաիշխանական գրառումը ֆեյսբուքյան իր էջում կիսվելու համար. փաստաբան

Ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` հակաիշխանական գրառումը ֆեյսբուքյան իր էջում կիսվելու համար. փաստաբան

ՀՀ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` հակաիշխանական գրառումը ֆեյսբուքյան իր էջում կիսվելու համար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

«Ծառայողական քննությունը սկսվել է ֆեյսբուքյան հականիկոլական գրառումը իր էջում կիսվելու համար: Անդրանիկ Անտոնյանը քաղաքական դիրքորոշում չի հայտնել, նա ընդամենը հրապարակումը կիսվել է իր ֆեյսբուքյան էջում»,-պարզաբանեց նա:

Փաստաբանի խոսքով՝ նման դեպքերում Քննչական ծառայության մասին օրենքով ծառայողական քննություն է կատարվում, որի արդյունքները ներկայացվում են Կարգապահական հանձնաժողովին, որպեսզի որոշվի, թե ի՞նչ բնույթի կարգապահական տույժի պետք է ենթարկվի տվյալ անձը: Տույժերի տեսակներն են՝ պաշտոնի իջեցում, կոչման իջեցում և աշխատանքից հեռացում, Անդրանիկ Անտոնյանի դեպքում ընտրվել է աշխատանքից հեռացումը:

«Քննչական կոմիտեում վաղուց վհուկաորս է սկսվել, մի քանիսին արդեն պատժել են: Կոնկրետ Անդրանիկ Անտոնյանի դեպքում կարծես թե իր «Ֆեյսբուք»-ում հրապարակմամբ կիսվելու համար են ծառայողական քննություն սկսել: Ծառայողական քննության նյութերում եղել են մի քանի ֆեյսբուքայն գրառումներ, այդ թվում՝ իմ գրառումը, այն վերաբերվել է զոհերին: Ես այսպիսի գրառում եմ կատարել՝ «Ա՛յ, այսպիսի մանիպուլյատիվ դեմագոգությամբ երկիրը տարավ կործանման չկայացած կորդինատորը», նկատի եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին: Եղել է նաև հրապարակում՝ հանձնվող տարածքների վերաբերյալ, որը ևս քննիչը կիսվել է իր էջում»,- ընդգծեց Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ ծառայողական քննության նյութերը և կարգապահական հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստանալուց կբողոքարկի Վարչական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը