Քաղաքական

01.04.2021 14:50


Մեր երեխեքին դիտավորյալ դրել են հարվածի տակ, տեղի է ունեցել ցեղասպանություն․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Մեր երեխեքին դիտավորյալ դրել են հարվածի տակ, տեղի է ունեցել ցեղասպանություն․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Անմեղսունակություն էր Լելե Թեփեի օպերացիան իրականացնել այդ ձևով, թե դավաճանություն, դա ցույց կտա Նյուրնբերգյան հայկական դատավարությունը, բայց այն, ինչ լավատեղյակ աղբյուրներից հասցրել ենք ճշտել, սարսափելի է. այսօր «Հայելի ակումբ»-ում ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ պատերազմի ելքը վճռվել է հենց այդ օեպրացիայի ժամանակ, երբ անմեղսունակությամբ, թե դավաճանությամբ քաղաքական որոշում կայացվեց, որ իրականացվի մի օպերացիա, առանց նախապես հետախուզելու տեղանքը և գնահատելու մեր ուժերը: Ինչպես պնդում են մեր փորձառու զինվորականները, օպերացիան տեսական մակարդակով պետք է լիներ, սակայն այն անցկացնելու համար պետք էր ունենալ համապատասխան ներուժ և նախապատրաստություն, բայց ոչ մեկը չի արվել»,–ասաց նա:

Նրա խոսքով՝ գրոհող խումբը օպերացիայի մասին իմացել է, գործողության ընթացքում, միայն այդ գործողությունների ընթացքում զոհվել է 650 անձ։

«44 տանկից, 42-ը թողել ենք մարտի դաշտում, 42 տանկով Արցախ -Ադրբեջան հարաբերություներում կարելի է լուծել պատերազմի ելքը, բայց մենք մի գործողությամբ մի քանի ժամվա ընթացքում տարանք և նվիրեցինք թշնամուն: Այս ամենի հրեշավորությունն այն է, որ բարդ ռազմական գործողություն է սկսվում, իսկ երկրի թիմ մեկ գլխավոր պաշտոնյան լրատվամիջոցին հարցազրույց է տալիս և հայտնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում»,–ասաց նա:

Նազարյանի խոսքով՝ օպերացիայի մասին իմացել են նաև Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված իր հարցազրույցում ասել է այդ ուղղությամբ իրականացվող գործողության մասին, որի մասին, հավանաբար, իմացել են նաև Թուրքիայում և Ադրբեջանում:

«Համոզվում եմ, որ իրական նպատակը, ոչ թե քարոզչությունն է եղել այլ բանակի ողնաշարը ջարդելը, մենք զինվորականների, տարբեր սպայական կոչում ունեցողների հետ խոսելիս պարզում ենք, որ մի քանի անհաջող հակահարվածի փորձ է իրականացվել, մեծ կորուստներով, նույն ուղղությամբ: Հիմա տեղի է ունեցել ցեղասպանություն, մեր երեխեքին դիտավորյալ տարել դրել են հարվածի տակ, և եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ կարող են հասարակությանը շեղել, և մենք մոռանանք, թե ինչ է եղել՝ սխալվում են: Բոլոր առողջ ուժերը, այս երկրում, պետք է ավելի ակտիվ լինեն և ստեղծեն հանրային մթնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը Հայաստանում տեղ չունի, և իր միակ տեղը բանտախուցն է»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը նշեց, որ այդ խնդիրը պարզելու համար դիմել է ԱԺ երեք խմբակցություններին, վստահ է, որ ԲՀԿ-ից ԼՀԿ-ից արձագանք կլինի, «Իմ քայլ»-ի մասով կասկածում է։

«Ես «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անունից անհատական նամակներ եմ ուղարկել իմքայլական բոլոր պատգամավորներին՝ նրանց հորդորելով մարդ մնալ, չգնալ ընտրության և կանգնել մեկի կողքին, ով թշնամուն է հանձնել Շուշին, առնվազն 5000 երիտասարդ լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, առնվազն անմեղսունակություն է: Հույսով եմ, որ վերջին պահին նրանք կանգ կառնեն, կհասկանան, անկախ նրանցի Նիկոլը ինչեր է խոսում, Կառավարության նիստում, ինչ է ասում, Նիկոլի ապագան կանխորոշված է»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը