Տնտեսական

03.04.2021 21:07


Քաղաքացիները հերթ են կանգնում երևանյան սուպերմարկետում` մեկ տուփ ձու գնելու համար (տեսանյութ)

Քաղաքացիները հերթ են կանգնում երևանյան սուպերմարկետում` մեկ տուփ ձու գնելու համար (տեսանյութ)

Երևանյան սուպերմարկետներից մեկին հաջողվել է ձու հայթայթել, հերթ կանգնեցնել հաճախորդներին ու վաճառել, սակայն յուրաքանչյուրին մեկ տուփ։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիները սուպերմարկետ գնում են ընտանիքի մի քանի անդամի հետ, և յուրաքանչյուր անգամ հերթ է կանգնում նույն ընտանիքի տարբեր անդամ։

Քիչ առաջ էլ սուպերմարկետում մի քանի տասնյակ մարդկանց վաճառողը հայտնեց, որ ձու կարող են ստանալ միայն երկու ժամ անց՝ մինչև մարզից ձվի որոշակի չափաքանակ հասցնեն Երևան։

Թե որքան է ձվի արժեքը, վաճառողն ասաց`երևի 80 դրամ, գանձապահը կհայտնի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը