Քաղաքական

06.04.2021 14:38


Պուտինն ու Քոչարյանը հին բարեկամներ են և հաճախ են շփվում միմյանց հետ․ Պեսկով

Պուտինն ու Քոչարյանը հին բարեկամներ են և հաճախ են շփվում միմյանց հետ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ․ նրանք հին բարեկամներ են։ Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ես կարող եմ հաստատել, որ իրոք նրանք շփվել են հեռախոսով։ Դուք գիտեք, որ նրանք վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն, որը և շարունակում են պահպանել, և նրանք բավականին հաճախ են շփվում»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռ․Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Քոչարյանն այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը