Քաղաքական

06.04.2021 19:04


Ինչու է Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին

Ինչու է Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին

Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց ամիջապես հետո նրան դիմավորել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Mediaport-ի տեղեկություններով՝ նրանք Քութաիսկիին հրավիրել են Երևան ընտրություններից առաջ քրեական հեղինակությունների հետ հանդիպումներ ունենալու, նրանցից Փաշինյանի համար ձայներ բերելու խոստում ստանալու համար։

Ավելին, նախօրենին ոստիկանները կանգնեցրել են մի քանի մեքենայով Երևանում շրջում օրենքով գողին, ապա վայրակյաններ անց՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի զանգից հետո, բաց են թողել նրան:

Ի դեպ, օրենքով գողը Երևանում շրջում է սեփական թիկնապահներով, ոստիկանության 7-րդ վարչությանն արգելվել է հսկել նրա շարժը։

Mediaport-ն առաջիկայում այլ ուշագրավ փաստեր կհրապարակի։

Այս խորագրի վերջին նյութերը