Քաղաքական

07.04.2021 17:26


Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են երկկողմ օրակարգին, ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարության կյանքի կոչմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, մեր կողմից փոխվարչապետ Օվերչուկը հանձնաժողովի նախագահն է: Խոսք է գնում նաև ինտեգրացիոն գործընթացների մասին, քանի որ մենք սերտ տնտեսական փոխգործակցության մեջ ենք թե՛ Հայաստանի հետ, թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Եվ իհարկե, այն, թե ինչպես է իրականացվում Ղարաբաղի հարցով եռակողմ համատեղ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում ընթանում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու ապաշրջափակումը»,-նշել է Պեսկովը:

Այս խորագրի վերջին նյութերը