Քաղաքական

09.04.2021 12:14


Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)

Ուղղաթիռով նախարարության շենքից էվակուացնում են ՊՆ ղեկավարությանը (տեսանյութ)

Մեդիապորտ տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել որտեղ երևում է, որ ՊՆ ղեկավարությունը էվակուացվում է ուղղաթիռով։

Հիշեցնենք, որ անհետ կորածների և գերիների հարազատներն ամբողջ գիշեր ՊՆ-ի դիմաց ենք անցկացրել: Այդ ընթացքում ո՛չ ԳՇ պետը, ո՛չ պաշտպանության նախարարը, լինելով շենքի ներսում, չեն մոտեցել նրանց:

Հարազատների պնդմամբ՝ առավոտյան ՊՆ ղեկավարությունն էվակուացվել է ուղղաթիռով։

Երեկ «Էրեբունի» օդանավակայանում մինչև ուշ գիշեր անհետ կորած զինծառայողների հարազատներն էին հավաքվել՝ սպասելով, որ գերիների խումբ է վերադառնալու Ադրբեջանից, սակայն ինքնաթիռը Բաքվից դատարկ ժամանեց Երևան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը