Քաղաքական

12.04.2021 12:46


Նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 30-օրյա ժամկետ. ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 30-օրյա ժամկետ. ՍԴ

2021 թվականի ապրիլի 10-ին (շաբաթ) Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդհոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

ՍԴ-ից հայտնում են, որ դիմումը մուտքագրվել է 2021 թվականի ապրիլի 12-ին:

Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 30-օրյա ժամկետ։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել է ՍԴ։ Ըստ նախագահի՝ «օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը