Քաղաքական

12.04.2021 16:02


Բաքվում Արցախյան 2-րդ պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի այգի է բացվել

Բաքվում Արցախյան 2-րդ պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի այգի է բացվել

Երկուշաբթի Բաքվում բացվել է ռազմական ավարի այգի, որն այցելել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը:

Նշվում է՝ այգում ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում:

Այգում ցուցադրվում է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչև 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, հրետանային կայանքներ, զենիթահրթիռային համակարգեր, փոքր զենքեր և ռազմական մեքենաներ:

Այգում են գտնվում նաև «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը