Քաղաքական

12.04.2021 18:15


Ալիևը Երևանից պատասխան է պահանջել, թե որտեղից է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները

Ալիևը Երևանից պատասխան է պահանջել, թե որտեղից է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» հրթիռները

Ադրբեջանը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի մոտ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է դրանք ունենային: Մենք ուզում ենք պատասխան ստանալ այն հարցին, թե ինչպես է այս մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մենք դեռ այս հարցի պատասխանը չենք ստացել, բայց կստանանք»,-ասել է պետության ղեկավարը Բաքվում ռազմավարի պարկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվել են, ադրբեջանական կողմի պնդմամբ, Շուշի քաղաքում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները:

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանը 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է կորցրել:

«Մարտերի ընթացքում մենք ոչնչացրել և ավար ենք վերցրել Հայաստանի զինված ուժերի 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն և տեխնիկա»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը