Քաղաքական

20.04.2021 17:11


Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին

Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին

Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում Արսեն Թորոսյանը աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ծառուկյանին:

Արսեն Թորոսյանը և Գոռ Ծառուկյանը աշխատակիցներին տեղեկացրել են, որ ՊՈԱԿ-ում զանգվածային կրճատումներ են լինելու, ամբողջական բաժիններ են փակվելու, ներառյալ նաև այն բաժինը, որը նախկինում հակաադրբեջանական քարոզչությամբ է զբաղվել: Աշխատակիցներին իրենց հետագա ճակատագրի մասին որևէ հստակ բան չեն ասել, ավելին, ուղիղ տեքստով հասկացրել են, որ առավելագույնը հունիսի կեսերից նրանցից շատերն արդեն իսկ փաստացի աշխատանքից ազատված են լինելու:

Ի դեպ, ՊՈԱԿ-ի գլխամասային շենքը, որը գտնվում է Օրբելի փողոցի վրա, ևս վերցվելու է ՊՈԱԿ-ի հաշվեկշռից:

Ըստ տեղեկությունների` իշխանությունները մտադիր են ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ամբողջությամբ ներգրավել Փաշինյանի գովազդային և քարոզչական աշխատանքներում՝ ուժեղացնելով ֆեյքային բանակները:

Այս խորագրի վերջին նյութերը