Քաղաքական

20.04.2021 20:02


Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի

Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի

ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Նարեկ Խաչատրյանը եղել է 2021թ. 1-ին զորակոչից, (ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ): Նրամ գտել են ծառից կախված վիճակում»,-նշում են ՀՀ ՊՆ-ից:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը