Քաղաքական

21.04.2021 11:20


Ոչ մի հանդիպում չի եղել, Նիկոլ Փաշինյանը մտել է գյուղ, երկու բաց դուռ է գտել, մտել ներս, դուրս եկել ու հեռացել․ Շուռնուխի գյուղապետ

Ոչ մի հանդիպում չի եղել, Նիկոլ Փաշինյանը մտել է գյուղ, երկու բաց դուռ է գտել, մտել ներս, դուրս եկել ու հեռացել․ Շուռնուխի գյուղապետ

Ոչ մի հանդիպում չի եղել, եկել մտել է գյուղ, երկու բաց դուռ է գտել, մտել ներս, դուրս եկել, նստել ավտոն, գնացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի այցին, որի մասին տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Ինձ ոչ մեկ չի տեղեկացրել Նիկոլ Փաշինյանի այցի մասին։ Երեք օր առաջ տեղեկացրել էին, որ նախագահ Արմեն Սարգսյանը և Մարդու իրավունքների պաշտպանն են գալիս գյուղ, ժողովուրդը տեղեկացված է եղել, հանդիպել են, հուզող հարցերի շուրջ խոսել են։ Նույն օրը երեկոյան ժամը 9։30-10։00-ի կողմերը մեկ էլ գյուղը լուսավորվում է, ասում են Փաշինյանն է եկել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու իր հետ հանդիպում չի եղել, գյուղապետն ասաց․ «Երևի զզվում է, ես նախկիններից եմ չէ՞»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կասեր, եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեր, Հակոբ Արշակյանը նշեց․«Ընդամենը կասեի շուտ գայիք, տեսնեիք էդ սարքվող տները որտեղ են սարքվում, ինչ կարգավիճակի է, և նայեք այն թուրքի պոստին, տակի թաղամասին և նորից ասեք, որ Սյունիքը անվտանգ է»։

Այս խորագրի վերջին նյութերը