Քաղաքական

21.04.2021 14:56


Նիկոլ Փաշինյանը, ուղղակի մազապուրծ լինելով, փախավ Քաջարանից․ ինչպես գաղտնի եկել է, այդպես էլ փախել է. Քաջարան համայնքի ղեկավար

Նիկոլ Փաշինյանը, ուղղակի մազապուրծ լինելով, փախավ Քաջարանից․ ինչպես գաղտնի եկել է, այդպես էլ փախել է. Քաջարան համայնքի ղեկավար

Ժողովուրդը փակել էր դեպի Քաջարան ճանապարհը այդ հողատուի համար, և սյունեցիները չեն պատրաստվում իրենց դիրքորոշումը փոխել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը:

«Ժողովուրդը դուրս էր եկել և ինքնաբուխ փակել էր դեպի Քաջարան ճանապարհը և մի փոքր հատված էր բաց դեպի Կապան, Նիկոլ Փաշինյանը ուղղակի այդ հատվածով կարողացավ մազապուրծ լինել և փախնել: Ինքը, ինչպես գողտու եկել է, այդպես էլ փախել է»,-ասաց Մանվել Փարամազյանը:

Համայնքապետը նաև ընդգծեց՝ սյունեցիները տեղյակ չեն եղել, որ նա գալիս է մարզ և ոտքի են կանգնել ինքնաբուխ:

«Քաղաքացիները հստակ դիրքորոշում ունեն, և այդ դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոխվելու։ Սյունեցին այս հողատուի նկատմամբ չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել: Սյունեցին ամուր կանգնած է իր տեղում»,-նշեց համայնքապետը:

Հիշեցնենք՝ երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, իսկ այսօր սյունեցիները ոտքի են կանգնել և բողոքի ակցիա են իրականացրել մարզի տարբեր համայնքներում, որ խափանեն Փաշինյանի այցը:

Այս խորագրի վերջին նյութերը