Քաղաքական

21.04.2021 20:50


Ես իմ ընկերների հետ այստեղ եմ, թող գան, տեսնեն՝ մենք սադրիչ ե՞նք, թե չէ. մենք չենք ցանկանում, որ Նժդեհյան հողը պղծվի․ սյունեցի (տեսանյութ)

Ես իմ ընկերների հետ այստեղ եմ, թող գան, տեսնեն՝ մենք սադրիչ ե՞նք, թե չէ. մենք չենք ցանկանում, որ Նժդեհյան հողը պղծվի․ սյունեցի (տեսանյութ)

Ես իմ ընկերների հետ այստեղ եմ, թող գան, տեսնեն՝ մենք սադրիչ ե՞նք, թե չէ։ Թող գան, տեսնեն մեր անցյալը, ինչ ենք ստեղծել, ինչի ենք հասել, ինչ ճանապարհով ենք հասել, նոր ասեն՝ սադրիչ ենք, թե չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի դեմ Շուռնուխում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

«Գյուղում ապրած, գյուղում մեծացած մարդիկ ենք։ Մեր գործը թողել, եկել ենք այստեղ, որովհետև չենք ցանկանում, որ այս Նժդեհյան հողը պղծվի։ Մեր մեղրեցի եղբայրները այսօր ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ինքնասիրություն չունեցող մարդ է»,-նշեց քաղաքացին:

Ըստ նրա՝ սյունեցիները պնդում են, որ իրենք իրենց հողը ոչ մի պարագայում չեն պատրաստվում կերպ հանձնել թշնամուն, ինչը այս պահին ցանկանում է անել Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանը անգամ չի կարողանում հանգիստ քայլել Սյունիքում։ Նա ինչ երես ունի, որ գալիս է այստեղ»,-նշեցին բողոքի ակցիայի այլ մասնակիցներ:

Այս խորագրի վերջին նյութերը