Քաղաքական

21.04.2021 22:04


Արտաշատում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Փաշինյանի ճանապարհը փակած ՀՅԴ անդամների հանդեպ (տեսանյութ)

Արտաշատում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Փաշինյանի ճանապարհը փակած ՀՅԴ անդամների հանդեպ (տեսանյութ)

Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը Արտաշատի հատվածում փակած ՀՅԴ անդամների հանդեպ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ակցիայի ամեն մասնակցի հաշվով մի քանի տասնյակ ոստիկաններ քաշքշեցին ցուցարարներին։

Բերման ենթարկեցին ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին։

Ակցիայի մասնակիցները ոստիկաններին խորհուրդ տվեցին նայել իրենց անցյալը։

Ոստիկանների հետ այնտեղ էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի և Կապան ուղեկցվեց բնակիչների հայհոյանքներով, իսկ Քաջարան նրան ընդհանրապես չթողեցին մտնել։ Կապանում Փաշինյանը երկար փակ հանդիպում անցկացրեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը