Տնտեսական

24.04.2021 10:16


Կառավարությունը ծրագրածից կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել. 2020-ին 13,5%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվել (գրաֆիկ)

Կառավարությունը ծրագրածից կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել. 2020-ին 13,5%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվել (գրաֆիկ)

Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին համաշխարհային տնտեսության գրանցած միջին անկման համեմատ Հայաստանիտնտեսական անկումը կրկնակի է, մեր երկիրը նաև կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել ծրագրածի համեմատ. 750 մլն դոլարի լրացուցիչ պարտքն ուղղվել է ընթացիկ ծախսերին (թոշակ, աշխատավարձ և այլն), պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունն անցել է 63%-ից։

2021 թվականի ապրիլի 22-ի կառավարության նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։ Պատահական չէր, որ գործող իշխանություններն այդ որոշումն անցկացրին առանց մեծ աղմուկի, սուսուփուս, քանի որ 2020 թվականը ձախողված էրոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական և բյուջետային առումներով։ Կարճ ասած՝պարծենալու տեղ չունեն։

13(1)

2020 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեն մի քանի անգամ ճշգրտվել է, քանի որ կառավարության ֆինանսական բլոկի ներկայացուցիչները մշտապես թերանում էին իրենց հաշվարկներում։ Չհիմնավորված լավատեսական սցենարներ էին ներկայացնում և կանխատեսումներ անում, որոնք հետագայում բախվելով իրականության հետ, ի չիք էին դառնում։ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը պետք է աճեր նվազագույնը +4,9%-ով, սակայն մեր երկիրը գրանցեց վերջին 11 տարիների կտրվածքով ամենամեծ անկումը՝ -7,6%: Այն, որկորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հարվածել էր աշխարհի բոլոր երկրներին, հայտնի է, սակայն 2020թ.-ին միջինում համաշխարհային տնտեսությունը -3,4% անկում է գրանցել, այսինքն՝ մյուս երկրների համեմատ Հայաստանի տնտեսության անկումը 2 անգամից ավելի շատ է։ Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը շատ ցածր է, չնայած որ այս ուղղությամբ 300 մլն դոլարից ավելի գումար էր հատկացվել։

2020թ.-ին ՀՀ կառավարության եկամուտները կազմել են 1,56 տրիլիոն դրամ, ինչը պլանային բյուջեի նկատմամբ-7,9%-ով ավելի քիչ է, սակայն ծախսել է +2,1%-ով ավելի շատ գումար։ Լրացուցիչ ծախսերը հիմնականում արվել են պետական պարտքի ավելացման հաշվին։Լրացուցիչ գումարներ են հատկացվել կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագրերի և Արցախյան վերջին պատերազմի համար։ Ծախսերը ֆինանսավորելու համար պլանավորածից մոտ երկու անգամ ավելի շատ պարտք ենք վերցրել, ինչի արդյունքում պարտքեր/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել է 63%-ը։ Միայն 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է շուրջ 600 մլն դոլարով։

14(1)

2020 թվականի պետական բյուջեի եկամուտներից պարզ է դառնում, որ եթե չլիներ Համահայկական հիմնարդամի շուրջ 52 մլրդ դրամի նվիրատվությունը, ապա գործող իշխանությունները ավելի վատ ցուցանիշներ կարձանագրեին։ Ուշագրավ է, որ այս ժամանակահատվածում տարեկան պլանային բյուջեի համեմատ հարկային եկամուտներից և պետական տուրքերից մուտքերը նվազել են -13,5%-ով, իսկ այլ եկամուտներից մուտքերը աճել են երկու անգամից ավելի՝ ի հաշիվ Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների։ Պաշտոնական դրամաշնորհների +50,6%-ով աճը փաստում է, որ Հայաստանի կառավարությունը դրսից լրացուցիչ ֆինանսական օգնություն է ստացել, որից չի էլ օգտվել հասարակության մեծ մասը։

2021 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամը դեռ չի ավարտվել․ հանրության և բիզնեսի շրջանում առկա են բացասական սպասումներ։ Հունվարին գործող իշխանությունները 750 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցրեցին, որպեսզի կարողանան ֆինանսավորել գոնե ընթացիկ ծախսերը, չուշացնեն թոշակները, աշխատավարձերը, նպաստները...Բայց ակնհայտ է, որ այսպես երկար չի կարող շարունակվել, և անկախ նրանից արտահերթ ընտրություններկլինեն, թե ոչ կամ ով կլինի իշխանություն, երկրի զարգացումը և ֆինանսական կայունությունը կասկածի տակ է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը