Տնտեսական

26.04.2021 14:27


2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով. Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Աղյուսակ 1․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-սեպտեմբեր

Ցուվանիշ

Պլանավորված (միլիարդ դրամ)

Փաստացի (տոկոս)

Ընդամնեը եկամուտներ

1 218,7

88,2

Ընդամենը ծախսեր

1 371,8

89,6

Կապիտալ ծախսեր

227,4

48,0

Դեֆիցիտ

153,1

101,1

Պահուստային միջոցներ

3,7

0

Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես․

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ 2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։

Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։

Աղյուսակ 2․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-դեկտեմբեր

Ցուվանիշ

Պլանավորված (միլիարդ դրամ)

Փաստացի (տոկոս)

Ընդհամենը եկամուտներ

1 695

91

Հարկային եկամուտներ

1 602

84,3

Ընդամենը ծախսեր

1 856

102,1

Կապիտալ ծախսեր

115,3

159

Պարգևավճարներ

11,6

96

Դեֆիցիտ

160

209

Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։ Մասնավորապես․

2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։

Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․

պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ սրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռքբերում (+3,2 միլիարդ դրամ),

COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),

այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),

ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։

Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով։

Այս խորագրի վերջին նյութերը