Քաղաքական

26.04.2021 21:45


Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Նոր Ղազանչիի տարածքում

Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Նոր Ղազանչիի տարածքում

Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել է, որ առաջ են եկել գիշերվա ընթացքում:

«Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են եկել և դիրքավորվել: Զինվորականների հետ բանակցություններում ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»,-ասել է Ռուսլան Առստամյանը:

Բանակցություններին ներկա Նոր Ղազանչիի բնակիչ Թեմուր Առստամյանը նշել է, որ գիշերն են առաջ եկել, վրան խփել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը