Տնտեսական

27.04.2021 12:36


Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան

Հարկային ընդհանուր եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակին, նախորդ տարվա եռամսյակի համեմատ, պակաս է 16,1 միլիարդ դրամով․ Էդվարդ Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց պետական պարտքի աճից։

«Կառավարության պարտքը, որը շեշտակի ավելացում ունի և տարվա արդյունքներով, ըստ էության կմոտենա ՀՆԱ-ի 70 տոկոսին»,-ասաց նա։ Պատգամավորը նկատեց, որ օրենսդրությամբ կառավարությունը պարտավորություն ունի՝ պետական պարտքի 60 տոկոսն անցնելու դեպքում ներկայացնի հստակ հետագիծ։

«Արդյոք հստակեցվե՞լ է հետագիծը կառավարության կողմից, ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում, որ կառավարության պարտքը նվազեցվի»,-ասաց նա։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ըստ 2026 թվականի իրենց կանխատեսումների՝ պետք է իրականացնեն հարկաբյուջետային համախմբում այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի պետական պարտքի բաղադրիչը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազեցնել 60 տոկոսից։

Պետական եկամուտներ կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, պակաս է հարկային ընդհանուր եկամուտները 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դամը վերաբերում է շահութահարկին։

«Համավարակի ազդեցությունը շարունակվում է, և տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերականգված չեն, բացասական տարբերությունն ունի հիմնավոր պատճառներ։ Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է թողնել հարկային եկամուտների հավաքագրման վրա, սակայն մենք ջանում ենք, մեր բոլոր ուժերը գործադրում ենք հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը