Քաղաքական

04.05.2021 18:38


Երևան-Բաքու ուղիղ չվերթ․ ի՞նչ օդանավ է Երևանից մեկնել թշնամի երկիր (տեսանյութ)

Երևան-Բաքու ուղիղ չվերթ․ ի՞նչ օդանավ է Երևանից մեկնել թշնամի երկիր (տեսանյութ)

Երեւանից Բաքու այսօր կեսօրին ռուսական Antonov An-148 է մեկնել։ Սոցցանցերում տարակուսանք առաջացավ՝ ի՞նչ օդանավ է, ինչու՞ է Երեւանից Բաքու մեկնել եւ այլն։ Yerkir.am-ն ուսումնասիրել է օդանավի վերջին օրերի տեղաշարժերը եւ բացահայտել որոշ մանրամասներ։

2018 թվականի հոկտեմբերին շահագործման հանձնված, ռուսական օդուժին պատկանող, RFF7133 գրանցումով «Անտոնովը» վերջին անգամ Երեւանում է եղել ապրիլի 22-ին։ Եկել է Բաքվից։ Այս օդանավը պարբերաբար Ռուսաստանի տարբեր քաղաքներից իջել է թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում։ Օդանավի այցի մասին մանրամասներ չկան, բայց, չի բացառվում, որ այն Երեւանում էր՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 5-ից 6-ը Երեւան, 10-ից 11-ն էլ Բաքու կատարելիք այցին ընդառաջ։

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից եւ ռուս խաղաղապահների՝ Արցախի տարածքում առաքելություն ստանձնելուց հետո ռուսական բանակի օդանավերը շաբաթը մի քանի անգամ լինում են Հայաստանում։ Ի դեպ, ավիացիոն տեղաշարժերը գրանցող սարքերի տվյալներով՝ օդանավն այսօր Բաքու է գնացել «Էրեբունի» օդանավակայանից։ Թռիչքը տեւել է 59 րոպե։ Ժամը 12-ն անց 5 «Անտոնովը» Բաքվի օդանավակայանում էր։

Այս խորագրի վերջին նյութերը