Քաղաքական

05.05.2021 10:11


«Իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

«Իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազութոյւնից:

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, ինչն էլ կասկած է առաջացրել։

Այս խորագրի վերջին նյութերը