Քաղաքական

05.05.2021 13:32


Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

Ադրբեջանցիները ոչնչացրել են Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

Ոչնչացվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում գտնվող Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը, այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։

«Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին: Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը»,-Twitter-ի միկրոբլոգում նշել է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը