Քաղաքական

10.05.2021 12:44


Մանե Գևորգյանին ձեռնաշղթաներ են բերել (տեսանյութ)

Մանե Գևորգյանին ձեռնաշղթաներ են բերել (տեսանյութ)

Ես մի փոքր նվեր եմ բերել, որն ուզում եմ անձամբ մատուցել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին։ Ես ձեռնաշղթաներ եմ բերել։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ հայտարարեց մեդիա փորձագետ Հայկ Դերզյանը։

«Ես ձեռնաշղթաներ եմ բերել, որ տիկին Գևորգյանը այլևս իրեն թույլ չտա ձեռքերը երկարացնել լրագրողների նկատմամբ, որպեսզի ընդհանրապես իրեն թույլ չտա որևէ ավելորդություն։ Այս ձեռնաշղթան ընդհանրապես հունիսի 20-ից հետո կարող են կրել իր ղեկավարները, իսկ մինչեւ այդ նա պիտի կրի, որպեսզի ձեռքերը չերկարացնի 4-րդ իշխանության ներկայացուցիչիչների նկատմամբ։ Բոլորին պիտի պարզ լինի, որ 4-րդ իշխանության դեմ ցանկացած պայքար ձախողվելու է այնպես, ինչպես ձախողվելու է Փաշինյանի պայքարը իշխանության համար։ Ես վստահ եմ՝ նա պատվով կկրի այս ձեռնաշղթաները»,-ասաց Դերզյանը՝ մտնելով կառավարության ընդունարան։

Նշենք, որ մեդիափորձագետը ակցիան իրականացնում էր ի աջակցություն լրագրողների, մասնավորապես tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանի, ում երեկ Մանե Գևորգյանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հետ շրջափակել էր Եռաբլուրում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը