Լրահոս

07.06.2011 10:37


Լիբիայի ԱԳՆ ղեկավարը բանակցություններ կվարի Չինաստանում

Լիբիայի ԱԳՆ ղեկավարը բանակցություններ կվարի Չինաստանում

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Լիբիայի արտգործնախարար Աբդելատի ալ Օբեյդին այսօր կժամանի Չինաստան։

«Լիբիայի կառավարության հատուկ բանագնաց Աբդելատի ալ Օբեյդին, ով նաև զբաղեցնում է Լիբիայի արտաքին կապերի և միջազգային համագործակցության գլխավոր ազգային հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը (արտաքին գործերի նախարար), կժամանի Չինաստան»,–հաղորդում է Հուն Լեյը։

Լիբիայի պաշտոնական իշխանության ներկայացուցչի այցի մանրամասները Չինաստան Հուն Լեյը չի ներկայացրել։

Նախօրեին ՉԺՀ ԱԳՆ–ը հաղորդել է, որ Եգիպտոսում հավատարմագրված չինացի դիվանագետները հանդիպել են Լիբիայի ազգային անցումային խորհրդին։ Ինչպես հայտնել է Հուն Լեյը, չինացի դիվանագետները ժամանել են Բենգազի մարդասիրական իրավիճակի ծանոթացման և այնտեղ գործող չինական ընկերությունների կարգավիճակի համար։

Ավելի վաղ Չինաստանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ պնդում է լիբիական ճգնաժամի լուծումը քաղաքական ճանապարհով և առանց ուժի կիրառման։ Չինաստանը քննադատել է ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից ՆԱՏՕ–ի հրամանատարությամբ կոալիցիայի մանդատի բարձրացումը։

 

Այս խորագրի վերջին նյութերը