Քաղաքական

17.05.2021 21:01


Եկել են տունս են խուզարկում, թմրանյութ են փնտրում. ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած քաղաքացի (տեսանյութ)

Եկել են տունս են խուզարկում, թմրանյութ են փնտրում. ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած քաղաքացի (տեսանյութ)

Ոստիկանությունը խուզարկել է օրերս Ազգային ժողովի մոտ էշով ակցիա իրականացրած իջևանցի Սևադա Ղուկասյանի տունը։

«Ոստիկանությունը եկել, իմ իրերն է քրքրում, թմրամիջոց են փնտրում։ Ոստիկանությունն ինձ ուզում է հիմարի տեղ դնել, խոսքս ծառայողներին չի վերաբերում, այլ Ոստիկանությանը»,–ասել է Սևադա Ղուկասյանը։

Հիշեցնենք,որ Սևադա Ղուկասյանը ԱԺ֊ի մոտ էշ էր բերել և ԱԺ֊ում գտնվող Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում իջնել, որպեսզի նրան ավանակով հեռացնի`«ինչպես իջևանցիները հեռացնում են դավաճանին»։ Նա ԱԺ֊ի մոտից բերման էր ենթարկվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը