Քաղաքական

20.05.2021 19:02


Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա` Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը, բայց մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել. Սյունիքի մարզպետ

Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա` Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը, բայց մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել. Սյունիքի մարզպետ

Չգիտեմ, թե ինչ ընթացք է տվել բանակցային փուլը, լավ, թե վատ, բայց փաստորեն այսօրվա դրությամբ արդյունք չկա: Խնդիրն այն է, որ այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանն ու անցել մեր սահման: Այս մասին այսօր Ազատության հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել: Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը: Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք: Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը