Քաղաքական

21.05.2021 16:01


Ծեծկռտուք հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև. կոտրել են Գորիսի զորամասի շտաբի պետի քիթը

Ծեծկռտուք հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև. կոտրել են Գորիսի զորամասի շտաբի պետի քիթը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Սյունիքի մարզում կրկին միջադեպ է եղել մեր եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, ինչի հետևանքով 11 զինվոր տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Միջադեպի հետևանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին։

Այս խորագրի վերջին նյութերը