Քաղաքական

26.05.2021 00:39


Երեխայի մասնակցությամբ խուլիգանություն՝ Կապանում․ հարձակվել են «Հայաստան» դաշինքի պաստառի վրա (տեսանյութ)

Երեխայի մասնակցությամբ խուլիգանություն՝ Կապանում․ հարձակվել են «Հայաստան» դաշինքի պաստառի վրա (տեսանյութ)
Կապանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կանայք խուլիգանություն անում՝ առարկաներ նետելով «Հայաստան» դաշինքի ենթաշտաբի քարոզչական պաստառի վրա։ Ի դեպ, այս գործում ներգրավված են նաեւ անչափահաս երեխաներ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է փոքրիկ երեխան քար բերում տիկնոջը՝ օժանդակելով «հույժ կարեւոր» առաքելությանը։
Կապանից Yerkir.am-ին հայտնեցին, որ իշխանության ներկայացուցիչները երեխաներին ուղղորդել են փչացնել «Հայաստան» դաշինքի ենթաշտաբի պաստառները։
Ահա, թե պարտության վախից ինչպիսի էժանագին եւ անբարո գործելաոճ է որդեգրել իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա «վկաների»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը