Տնտեսական

02.06.2021 18:25


Կարագի գինը 2 ամսից կբարձրանա. ՏՄՊՊՀ նախագահ

Կարագի գինը 2 ամսից կբարձրանա. ՏՄՊՊՀ նախագահ

Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը:

«Շաքարի շուկան կայունացել է, բայց դա չի նշանակում, որ գինն իջել է: Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում»,-ասաց Գևորգյանը:

Դրանք պարզապես կանխատեսումներ չեն: Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում կարագի ձեռքբերման գինը 4000-ից դարձել է 6000 դոլարի կարգի: Նոյեմբերին կանխատեսում կա, որ իջնելու են այդ գները:

Այս խորագրի վերջին նյութերը