Տնտեսական

04.06.2021 18:14


87 մլն ապօրինի պարգևավճար, 1,8 մլրդ չմաքսազերծված ապրանք. բացահայտումներ՝ Ա. Թորոսյանի ու Դիջեյ Էդոյի հիմնարկներում

87 մլն ապօրինի պարգևավճար, 1,8 մլրդ չմաքսազերծված ապրանք. բացահայտումներ՝ Ա. Թորոսյանի ու Դիջեյ Էդոյի հիմնարկներում

Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով խախտումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 781 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարությունում հայտնաբերված չարաշահումները:

Ըստ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը՝ Առողջապահության նախարարությունը, 2020 թ. ընթացքում կատարել է 87 միլիոն դրամի չափով օրենքով չնախատեսված պարգեւատրումներ։

Բացի դրանից, Փաշինյանի աշխատակազմի այսօրվա ղեկավար Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար լինելու օրոք՝ 2020-ին, COVID-ի ծրագրերի շրջանակում վարչապետի աշխատակազմի իրականացրած 1,8 միլիարդ դրամ արժողությամբ ներմուծումների մաքսային հայտարարագրեր առկա չեն։ Նույնիսկ Հայաստանի հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները չեն կարողացել գնահատել՝ ինչպիսի եւ ինչ ծավալի ապրանք է իրականում ներմուծվել: Հիշեցնենք՝ 2020 թ. վարչապետի աշխատակազմը ղեկավարում էր հայտնի սրբապիղծ, հերոսի կեղծ պապիկ բեմ հանելու միջոցով հասարակությանը մոլորեցնող Էդուարդ Աղաջանյանը (Դիջեյ Էդոն), ով այժմ զբաղեցնում է Փաշինյանի նախընտրական ցուցակի 22-րդ համարը:

Այսինքն՝ համավարակի պատերազմի ծանրագույն տարում, երբ տարվա առաջին կեսին տնտեսությունը կաթվածահար վիճակում էր, իսկ աշնանը հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար էր մղում Արցախում, և անգամ թոշակառուներն էին օգնություն հասցնում ճակատ, Արսեն Թորոսյանը ապօրինի պարգևավճարներ էր գռփում պետական բյուջեից, իսկ Դիջեյ Էդոն՝ առանց մաքսազերծումների ապրանք ներմուծում (կրկին գռփում պետական բյուջեից): Իսկ այդ ողջ ընթացքում նրանց շեֆը հասարակությանը մոլորեցնում էր, թե իրենց օրոք կա զրո կոռուպցիա:

Ի դեպ, Դիջեյ Էդոյի ու Արսեն Թորոսյանի ղեկավարած հիմնարկում՝ վարչապետի աշխատակազմում, ըստ Հայաստանի հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների, 140 հաստիք մշտապես չի համալրվում, և, հավանաբար, վերջիններիս համար նախատեսված բյուջեն էլ «մեջ-մեջ է արվում» պարգևավճարների կամ այլնի տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը