Տնտեսական

09.06.2021 18:10


554 կմ ճանապարհ չի համապատասխանում չափանիշներին և 546 միլիոն դրամ է չարաշահվել․ Յոլյան (տեսանյութ)

554 կմ ճանապարհ չի համապատասխանում չափանիշներին և 546 միլիոն դրամ է չարաշահվել․ Յոլյան (տեսանյութ)

554 կմ ճանապարհ չի համապատասխանում օրենքի չափանիչներին, որի հետևանքով պահպանման արժեքը 546 միլիոն դրամով գերազանցել է իրենց փաստացի նշանակության արժեքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։

569 կմ ճանապարհները, որոնց պահպանության համար վճարվել է 2 միլիարդ 41 միլիոն դրամ, մարզային նշանակության ճանապարհներ են, հետրաբարչ դրանց տնօրինողը պետք է հանդիսանային մարզպետները։ 93 կմ-ը, որոնց պահպանման համար վճարվել է 148 միլիոն դրամ, դաշտամիջյան է և նրանց պահպանումը օրենսդրությամբ չի նախատեսվում։

10 օբյեկտներում միևնույն աշխատանքները ներկայացված են և՛ պահպանման, և՛ վերանորոգման աշխատանքներում։ Դրա հետևանքով նույն կապալառուին միևնույն աշխատանքը պատվիրել են կրկնակի և ավելի է վճարվել 185 միլիոն դրամ։

Այլ չարաշահումների մասին՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը