Տնտեսական

30.06.2021 11:59


Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

AZGonline-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ:

–Պարոն Ավետիսյան ինչպե՞ս կնկարգրեք Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը: Ի՞նչ վիճակում է այն գտնվում:

Ընդհանուր գնահատումը հետևյալն է, որ շարունակում է դեռևս անկումը և տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս: Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.3% հունվար-մայիս ամիսների աճը ըստ էության դա չի նշանակում, որ տնտեսությունը իրականում վերականգնվում է, որովհետև դրան զուգահեռ միջին գնաճը՝ պաշտոնական վիճակագրությամբ, գերազանցում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, այսինքն՝ վերջինս 5.5% է: Եթե մենք տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը նայենք, այստեղ հիմնականում 14% աճել է շինարարությունը և, ըստ էության, սա ավելի շատ ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքներն էին՝ նախընտրական դրդապատճառներով պայմանավորված: Աճել է նաև առևտուրը, յոթից մի քիչ ավել տոկոս, որը բերել է ընդհանուր ցուցանիշի աճին, այստեղ էլ ասենք, որ օրինակ՝ սննդամթերքի գնաճը մոտավորապես 7.5% է, այսինքն՝ գրեթե այնքան, որքան գնաճը: Կարճ ասած այստեղ իրական հատվածի աճ մենք չունենք՝ նախորդ տարվա համեմատ: Դա երևում է նաև արդյունաբերության ցուցանիշով: Արդյունաբերության ցուցանիշը նույն է ինչ որ նախորդ տարի, այստեղ գրեթե փոփոխություն չկա, բայց արդյունաբերական ապրանքների գները աճել են 9% և ավել: Այսինքն եթե գնաճով ֆիլտրենք, մենք ունենք մոտավորապես երկնիշ անկում՝ արդյունաբերության ոլորտում և սա այն դեպքում՝ վերաբերում է բոլոր ցուցանիշներին, երբ նախորդ տարի մարտից սկսած տնտեսական համատարած սահմանափակումներ էին գործում՝ COVID-19-ով պայմանավորված, այսինքն՝ այստեղ կա նաև բազայի էֆեկտը:

–Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր տնտեսությունում ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ բացասական կամ դրական փոփոխություններ եղան:

–Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 2.5-3 անգամ զիջել է պետական պարտքի աճի ցուցանիշին, սա խիստ մտահոգիչ է: Այսինքն պետական պարտքը աճել է շատ ավելի բարձր տեմպով, իսկ այս պարագայում օրինակ՝ 2019թ-ին , երբ ունեցել ենք 7.5-7.6% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքի աճ, նույնիսկ այդ պարագայում երբ այն հիմնականում պայմանավորված էր ներկրվող ավտոմեքենաների ծավալի աճով և այդ ամենին գումարած էապես ավելացավ հանքահումքային արդյունաբերությունը ու մեծ հաշվով տնտեսական կառուցվածքում՝ նույն 2019 թվականին, արտահանման շեշտակի աճ չենք ունեցել: Նաև չենք ունեցել ամենակարևորը՝ կապիտալ ներդրումների ներհոսքի ավելացում: Խոսքս վերաբերում է արտասահմանյան կապիտալի և առհասարակ օտարերկրյա ներդրողների թվի նվազմանը: Կայուն կերպով աճ է գրանցել կառավարության խմբակի պարգևավճարները: Սա է ընդհանուր իրավիճակը: Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

–Օրերս ականատես եղանք, որ Արմավիրի մարզի բնակիչները ջրի խնդիր ունեն: Որտե՞ղից է գալիս այս խնդիրը: Ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում, թե՞ խնդիրը այլ տեղում է:

–Տեսեք, տապալում են, բանաձևը սրանց հետևյալն է. տապալում են կոնկրետ խնդիր և դրա համար սկսում են գտնել մեղավորներ, ասենք ասում են՝ գյուղացիներն են մեղավոր, որովհետև ջուրը արդյունավետ չեն օգտագործում և այլն, և այլն:

–Ի՞նչ է անհարժեշտ մեր տնտեսությանը, որպեսզի այն կայուն զարգանա:

–Անհրաժեշտ է որպեսզի ունենանք իրապես գործող պրոֆեսիոնալ կառավարող թիմ, որը ոչ թե կառաջնորդվի իրենց նեղ անձնական շահերով և իրենց քաղաքական խմբակի, այլ իրապես երկրի շահերով: Առաջինը պետք է բացառվի պոպուլիզմը, ընդհանրապես ոչ թե նվազեցվի, այլ բացառվի: Երկրորդ՝ պատասխանատվությունը. այս խմբակը չունի պատասխանատվություն:
Չունեն իրական ծրագիր: Տեսեք բերում էին երջանկություն 2018թ խոստումներ, կենացներ, տապալեցին ամբողջությամբ: Այսինքն չկա պատասխանատվություն, չկա հստակ ձևակերպած խնդիր:

Չունեն մասնագիտական բավարար կարողություններ: Իրականում մենք ունենում ենք անդառնալի կորուստներ՝ տնտեսական համակարգի տեսանկյունից, որովհետև մրցակցությունը տարածաշրջանում այս COVID-19-ից հետո, նաև համաշխարհային տնտեսության մեջ պատիկներ անգամ խստացել է: Իսկ այս դեպքում դանդաղումը, ստի, կեղծիքի մթնոլորտի մեջ հանգիստ հանգրվանելը մեր համար, այսինքն՝ դրսի շուկաներ իմաստով խիստ բացասական հետևանքների է բերում: Մենք կորցնում ենք նաև մեր ունեցածը, տարիներ շարունակ ձեռք բերած հնարավորությունները, գործընկերներին և այլն:

Մանրամասները տեսանյութում՝

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը