Լրահոս

22.07.2011 09:47


Լիբիայի ապստամբները հայտանել են Քադաֆիի գեներալներից մեկի գերեվարման մասին

Լիբիայի ապստամբները հայտանել են Քադաֆիի գեներալներից մեկի գերեվարման մասին

Ինչպես հաղորդում է «The Guardian»–ը, լիբիական Միսուրատի ապստամբները, որոնք գրոհով շարժվում են դեպի Զլիտան քաղաք՝ գերեվարել են կառավարական բանակի գեներալ Աբդուլ Նաբիհա Զայիդային։

Ապստամբների  տվյալներով՝ քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր այդ գեներալը գլխավորում  էր Միսուրատում կառավարական զորքերի  ստորաբաժանումները, իսկ այդ քաղաքի գրավումից հետո սկսել էր զբաղվել Զլիտանայի պաշտպանությամբ։

–Նա մեր մոտ է։ Նրան լավ են հետևում,–ասել է Միսուրատում գերիների  համար պատասխանատու Մոհամեդ Ֆրերը։

Նրա խոսքերով՝ գեներալի  հետ զրուցում են ապստամբների ռազմական հետախուզության ներկայացուցիչները, որից հետո նրան կտեղափոխեն գերիների  համար նախատեսված  բանտ։

Զայիդային նաև իր խնդրանքով ինսուլին են տվել, քանի որ գեներալը տառապում է շաքարախտով։

Այս խորագրի վերջին նյութերը