Տնտեսական

03.08.2021 09:59


Աշնանը կարտոֆիլի շուկայական գինը կարող է սովորականից նկատելի բարձր լինել․ «Փաստ»

Աշնանը կարտոֆիլի շուկայական գինը կարող է սովորականից նկատելի բարձր լինել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը այս օրերին տեղեկություններ է ստանում, որ հանրապետությունում, մասնավորաբար Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ցորենի և կարտոֆիլի ցածր բերք է սպասվում, քանի որ ցանքատարածությունները երաշտի պատճառով լուրջ վնասներ են կրել։ Ընդ որում, մեզ հետ զրույցում գյուղացիները նշում են, որ եթե ցորենի բերքը դեռ փոքր-ինչ տանելի է, ապա կարտոֆիլի դեպքում բավականին ծանր վիճակ է։ Նրանց խոսքով, կարտոֆիլի բերքը որակապես բավականին ցածր է, և իրենք կանխատեսվածից մի քանի անգամ վատ բերք են ակնկալում, ինչն իր հերթին նշանակում է, որ աշնանը կարտոֆիլի շուկայական գինը կարող է սովորականից նկատելի բարձր լինել, չնայած հիմա էլ ցածր չէ։ Իրավիճակի հետ կապված մասնագիտական կարծիք ստանալու համար թերթը դիմել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին:

«Գնացե՛ք դաշտեր, ցորեն չկա, պետք է 4 տոննա ցորեն հավաքեին, հիմա 2 տոննա են հավաքում: Ե՛վ ցորենի, և՛ կարտոֆիլի բերքը ծանր վիճակում է: Բնականաբար, ավելի շատ ցորեն կներկրվի Հայաստան: Եթե Արցախից այն ժամանակ ներկրվող 100 հազար տոննա ցորենն էլ հաշվենք, ապա 200 հազար տոննա ցորեն պետք է ներկրենք Հայաստան: Կարտոֆիլի դեպքում պայքարում ենք: Ֆերմերները, ճիշտ է, բերք քիչ ունեն, բայց նրանցից առևտրականները անցած տարվա համեմատ մոտ երեսուն տոկոսով թանկ գնով կարտոֆիլ են տանում, միգուցե ֆերմերները կոմպենսացնեն իրենց ծախսերը: Այն, որ նրանց բերքը անցած տարվա համեմատ 30-40 տոկոսով քիչ է, միայն ու միայն երաշտի հետևանք է, չնայած մեր կառավարության որոշ անդամներ ասում են, թե երաշտ չէ, սակավաջրություն է»,-ասաց Բերբերյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը