Լրահոս

23.07.2011 09:40


Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Քերոլայն Քոքսի Հայաստանին եւ Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ նշեց որ բարոնուհու գործունեությունը գնահատվում է հայ ժողովրդի կողմից:

Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշեց, որ, մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Կոքսը կարեւորեց նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը. հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի  եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում՝ նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը