Լրահոս

24.06.2011 13:32


Արմեն Մարտիրոսյան. «Ղարաբաղյան հարցում նման դինամիկ զարգացում վաղուց չէր եղել, ինչքան այսօր՝ Կազանից առաջ»

Արմեն Մարտիրոսյան. «Ղարաբաղյան հարցում նման դինամիկ զարգացում վաղուց չէր եղել, ինչքան այսօր՝ Կազանից առաջ»

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը,  անդրադառնալով այսօր Կազանում կայանալիք Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպմանը, ասել է, որ ղարաբաղյան հարցում նման դինամիկ զարգացում վաղուց չէր եղել, ինչքան այսօր՝ Կազանից առաջ։

–Ընդունելի չէ ԼՂՀ հարցով որևէ զիջում: Ընդունելի չէ նաև, որ Հայաստանի նախագահն է խոսում ղարաբաղյան գործընթացից, մինչդեռ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ: Կողմերը պետք է պատրաստ լինեն այն փոխզիջումներին, որոնք միջնորդ կողմը ներկայացրել է: Սակայն Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսում հասարակության հետ, նույնն անում է նաև Ալիևը: Երկու կողմերն էլ դեռևս պատրաստ չեն մադրիդյան սկզբունքներին,–ասել է նա:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այսօր մեր բանակը կարող է դիմակայել բոլոր հարձակումներին և նույնիսկ հակահարձակման:

–ԼՂ հարցի չլուծումը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող օրինաչափ զարգանալ: Այս պահին պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ: Չկան այն օբյեկտիվ հիմքերը, որոնց արդյունքում կլինի ճեղքում հակամարտության կարգավորման գործընթացում: Որքան էլ հայ հասարակությունը միտված է խաղաղության, այս առումով ես համաձայն եմ ՀՀ նախագահի հետ, սակայն, այնուամենայնիվ, մեր երիտասարդությունը պատրաստ է առաջին անհրաժեշտության դեպքում պաշտպանել հայրենիքը: Համոզված եմ, որ ադրբեջանական ագրեսիան միավորելու է հայ հասարակությանը,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը