Տնտեսական

01.09.2021 17:06


Արարատի մարզում՝ ի նշան բողոքի, գյուղացինեը փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը

Արարատի մարզում՝ ի նշան բողոքի, գյուղացինեը փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը

shamshyan.com-ը գրում է․ «Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ճանապարհը փակել էին, քանի որ խնդիրներ են ունեցել խաղողի մթերման հետ կապված։

Ոստիկանները, լսելով գյուղացիների խնդիրը, այդ մասին տեղեկացրեցին մարզպետարան, և մարզպետարանից խոստացան, որ խնդրին կծանոթանան, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները, հավատալով ճանապարհային ոստիկաններին, ճանապարհը բացեցին՝ ասելով նաև, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, այս անգամ երկար ժամանակով են փակելու ճանապարհը»։

Այս խորագրի վերջին նյութերը