Տնտեսական

04.09.2021 17:23


Հայաստանում բնակարանների գները գերազանցեցին անցած տարվա ռեկորդները

Հայաստանում բնակարանների գները գերազանցեցին անցած տարվա ռեկորդները

Հայաստանում բնակարանների գների աճը, որը սկսվել է մարտից, հուլիսին էլ է շարունակվել: Այս են վկայում պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։

Այսպես` մարտի համեմատ Երևանի տարբեր թաղամասերում բնակարանների գներն աճել են 3-4%-ով: Կենտրոնում բնակարանները թանկացել են շուրջ 3%–ով, կամ 1 քմ–ը` 19 000 դրամով։ Արաբկիրում թանկացումը կազմել է 4%։ Նոր -Նորքում` գրեթե 3% կամ 1 քմ–ը` 8,300 դրամ, Մալաթիա –Սեբաստիայում 4% կամ 11 500 դրամով։

Բնակարանների այս տարվա գնաճը գերազանցել է նաև նախորդ տարվա ցուցանիշը, այն դեպքում, երբ 2020–ի ճգնաժամային տարում հայաստանյան բնակարանային շուկայում ամբողջ տարի գները միայն աճել են։

Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Արտեմ Պրիբիլսկու խոսքով` տուն վաճառողները ցանկանում էին սպասել կորոնավիրուսային ճգնաժամի ավարտին և հետաձգեցին վաճառքը: Արդյունքում շուկայում պահանջարկը մեծացավ, ինչի արդյունքում էլ գները սկսեցին բարձրանալ:

2020թ–ի տարեվերջին` Արցախյան պատերազմից հետո, բնակարանների գները սկսեցին նվազել: Բայց դա երկար չտևեց, 2021թ–ի գարնանը գները դարձյալ սկսեցին աճել ու այսօր արդեն Երևանի բոլոր թաղամասերում գերազանցել են 2020 թվականի մակարդակը (բացառությամբ Կենտրոնի, Քանաքեռ-Զեյթունի, Դավիթաշենի և Նուբարաշենի)։

Դրանք արդեն գերազանցում են նաև մինչճգնաժամային` 2019-ի մակարդակը։ Էրեբունիում 2019-ի համեմատ դրանք աճել են 7.5%-ով, Շենգավիթում ավելի քան 11%-ով, Աջափնյակում գրեթե 10%-ով, Ավանում ` 8%-ով:

Փոխարենը` երկարաժամկետ շինարարական գործունեությունը նվազում է։ 2021 թվականի առաջին կիսամյակում հողի վաճառքը Երևանում նվազել է 20%-ով ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2021 -ի հուլիսին, նախորդ հուլիսի համեմատ, տների առք ու վաճառքի գործարքների թիվն էլ նվազել է 30% -ով։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը