Տնտեսական

07.09.2021 13:04


Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է 22 տոկոսով

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է 22 տոկոսով

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է ավելի քան 22 տոկոսով։ Այս մասին նշված է ԱՎԿ-ի կողմից ներկայացված՝ 2021-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկությունում։

Զբոսաշրջիկ համարվել-չհամարվելու համար հիմք է ընդունվել Զբոսաշրջային համաշխարհային կազակերպության մեթոդաբանությունը։ Ըստ ԱՎԿ-ի՝ եթե 2020-ի հունվար-հունիսին Հայաստան էր ժամանել 307 590 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 239 263 մարդ։

Հայաստանից որպես զբոսաշրջիկ մեկնող անձանց թիվն էլ նվազել է 58 տոկոսով. եթե 2020-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել էր 274 435 անձ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 115 546։

Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը բնակվում է իր հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարանում։ Զբոսաշրջային նպատակներով Հայաստան եկել են հիմնականում ԱՊՀ երկրներից, Վրաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից։

Այս խորագրի վերջին նյութերը