Լրահոս

30.06.2011 00:13


Ճապոնիայում կրկին երկրաշարժ է՝ 7 հոգի տուժել է

Ճապոնիայում կրկին երկրաշարժ է՝ 7 հոգի տուժել է

Ինչպես հայտնում է «Կիոդո»–ն՝ հղում անելով Ճապոնիայի սեյսմիկ ծառայությանը՝ երեկ  գիշեր ճապոնական Նագանո գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Առնվազն  7 մարդ տուժել է, բայց նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։

Երկրաշարժի օջախը մայրաքաղաք Տոկիոյից 170 կմ հեռավորության վրա է եղել՝ մոտ 4 կմ խորությամբ։

Ցունամիի վտանգի մասին ոչինչ չի հայտարարվել։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ էր տեղի ուենցել, որին հաջորդել էր  ցունամին, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանն էլ վթարվել էր, ինչի հետևանքով երկրում մեծացել է ռադիաոկտիվության մակարդակը։

Այս խորագրի վերջին նյութերը