Լրահոս

30.06.2011 08:54


Բրիտանիայում պետծառայողները զանգվածային գործադուլ են հայտարարել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Բրիտանիայի բյուջետային ոլորտի հարյուր հազարավոր աշխատակիցներ զանգվածային գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի։

Ինչպես սպասվում է՝ կփակվեն ուսումնական հաստատությունների, հարկային տեսչությունների, դատարանների, սոցիլական ապահովության կենտրոնների մեծ մասը։

Միջազգային ավիաթռիչքների  ուղևորները կբախվեն երկարաժամեկտ  հետաձգումների, քանի որ գործադուլներին խոսատացել են մասնակցել նաև օդանավակայանների և ավտոկայանների սահմանային անցակետերի  աշխատակիցները։

Գործադուլին մասնակցելու հայտարարություն են արել 4 բրիտանական արհմիություններ, որոնք ընդահնուր առմամբ ընդգրկում են մինչև  750 հազ. մարդ։

Բրիտանաիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը գործադուլի  կազմակերպիչներին մեղադրել է անպատսխանտվության մեջ։  Նրա խոսքերով՝ կյանքի  տևողության բարձրացումն ու բյուջեի 10%–անոց պակասորդը իրենց հետևից բերում են պետական ոլորտում կենսաթոշակների  անխուսափելի վերանայումների։

Այս խորագրի վերջին նյութերը