Լրահոս

30.06.2011 09:55


100–ավոր կրիաներ փակել են Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղին

100–ավոր կրիաներ փակել են Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղին

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում հունիսի 29–ին տասնյակ թռիչքներ են հետաձգվել, քանի որ թռիչքուղիներից մեկի վրա կրիաներ են հավաքվել։ «Fox News»–ի փոխանցմամբ՝ կրիաներին առաջինը տեսել են «JetBlue» ավիաընկերության աշխատակիցները, ովքեր սպասեցնելու համար ներողություն են խնդրել իրենց հաճախորդներից և տեղեկացրել, որ իրենց աշխատակիցները կենդանիներից ազատում են թռիչքուղին։ Կրիաներին տեղափոխել են օդանավակայանին հարող «Jamaica Bay» ծոց, որտեղ և նրանք ապրում են։

Ամուսնական շրջանում(հունիսի վերջ–հուլիսի սկիզբ) կրիաներն առաջին անգամ չէ, որ դուրս են գալիս օդանավակայանի տարածք թռիչքուղուն մոտ գտնվող ավազե ափում ձվադրման համար։ Նման դեպք տեղի է ունեցել նաև 2009թ.։ Այն ժամանակ նյույորքյան օդանավակայանի աշխատանքները խաթարվել են մի քանի ժամով։

Այս խորագրի վերջին նյութերը