Լրահոս

01.07.2011 10:34


Լիբանանի հարցով դատարանը Ռաֆիկ Հարիրիի սպանության համար մեղադրել է «Հզբոլահ»–ին

Լիբանանի հարցով դատարանը Ռաֆիկ Հարիրիի սպանության համար մեղադրել է «Հզբոլահ»–ին

Ինչպես գրում է «The Daily Star» թերթը, ՄԱԿ–ի կողմից ստեղծված՝ Լիբանանի նախկին վարչապետ  Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանը Լիբանանի  գլախավոր  դատախազություն մեղադրական եզրակացություն է ներկայացրել։

Պաշտոնապես փաստաթղթի  բովանդակությունը գաղտնի է պահվում, և դատարանն այն կհրապարակի այն դեպքում, եթե մեկ ամսվա ընթացքում չձերբակալվեն այն մարդիկ, ովքեր  մեղադրվում են սպանության համար։ Այնուամենայնիվ, տեղի լրագրողները կարողացել  են պարզել, որ բոլոր  չորս մեղադրվողները լիբանանցի են, ընդ որում նրանցից երկուսը՝ «Հզբոլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Խոսքը Մուստաֆա Բեդրեդդինի՝ արամատական շիաական կազմակերպության զինված խմբերի  բարձրաստիճան հրամանատարներից մեկի և նրա քաղաքական ղեկավարության ներքո աշխատող Սալիմ Այաշի մասին է։ Եվս մեկ մեղադրյալի միայն անունն է հայտնի՝ Սամի Իսա։ Չորրորդ մեղադրյալի անունը չի նշվում։

«Հզբոլահում» այս մեղադրանքին խոսատացել են պատասխանել միայն մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո։

Լիբանանի կառավարությունը, որում մեծամասնություն են կազմում «Հզբոլահի» անդամները, նույնպես լռություն է պահպանում։

Այս խորագրի վերջին նյութերը