Լրահոս

02.07.2011 10:14


Երեք պայթյուն է գրանցվել Քադաֆիի նստավայրի մոտ

Երեք պայթյուն է գրանցվել Քադաֆիի նստավայրի մոտ

«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Բաբ ալ–Արաբիա թաղամասում, որտեղ գտնվում է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրը, պայթյուններ են որոտացել։

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ ակնկալվող օդային հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաքում Քադաֆիի կողմնակիցների ամենամեծ ցույցերից մեկից երկու ժամ անց։

Քադաֆին ՆԱՏՕ–ին սպառնացել է, թե հարձակումներ կձեռնարկի Եվրապայի վրա, եթե Հյուսիսային դաշինքը չդադարեցնի իր վարչակարգի դեմ ռազմական գործողությունները։

Հիշեցնենք, որ Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվել են զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին:

Այս խորագրի վերջին նյութերը