Լրահոս

06.07.2011 13:55


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 4-ին ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ.Մելիքյան փողոցի թիվ 24ա տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.36-ին: Այրվել է 2000 քմ. խոտածածկ տարածք:

Հուլիսի 4-ին, 5-ին եւ 6-ին նմանատիպ հրդեհներ են գրանցվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության այլ մարզերում՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` «ՆԱՏԻ» ամառանոցի հարակից տարածքում այրվել է 3000 ք.մ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 2500 քմ. խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի հարակից տարածքում՝ 2 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում՝1000 քմ. խոտածածկ տարածք և 2 էլ.սյուն, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նուբարաշեն 5-րդ փողոցի հարակից տարածքում՝1000 քմ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում՝ 1000 քմ. խոտածածկ տարածք, ՝ Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում` «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք և դատարկ մազութի հորեր, Երևան քաղաքի Արցախի փողոցի թիվ 61 շենքի հարակից տարածքում՝4000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքում՝ 2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի ավտոշուկայի հարակից տարածքում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 1ա շենքի հարակից տարածքում՝ 4000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` «Մարմարի աշխարհ» խանութի հարակից տարածքում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Քասախ գյուղում` անասնագոմերի հարակից տարածքում՝1200 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Վարդաշենի 3-րդ փողոցում` թիվ 64 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Դ.Մելիքյան փողոցում` «Հայորդյաց  տան» հարակից տարածքում՝1500 ք.մ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Արտենի գյուղում՝5000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Հրաշք» ռեստորանի հարակից տարածքում՝ 3000 քմ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մասիս քաղաքում` «Հայէլեկտրոմաշ» գործարանի հարակից տարածքում՝ 5000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորք Մարաշի 2-րդ փողոցի թիվ 5 տան հարակից տարածքում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի  Եղվարդի քաղաքային աղբանոցի հարակից տարածքում՝ 4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում`1000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքում Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում՝ 300 քմ. ծառ և կոճղեր, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` «30-ամյակ» հուշարձանի հարակից տարածքում՝ 1500 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Մեծամոր քա­ղա­քի 2-րդ միկրոշրջանում գտնվող քաղաքապետարանի հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Արա­գածոտ­նի մարզի Փարպի գյուղում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք,  Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝3000 ք.մ. խոտածածկ տարածք և 1 խմ. աթար, Երևան քա­ղաքի Էջմիածնի հին խճուղու թիվ 108 և թիվ 109 հասցեների հարակից տարածքում՝ լքված շինության տանիքը` 30 ք.մ., 5 հա խոտածածկ տարածք և ծառեր, Արմավիրի մարզի Պտղունքի գյուղում՝ 8000 քմ. խոտածածկ տարածք և Լ.Կարապետյանին պատկանող այգում` 20 ծիրանենի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի գերեզմանատան տարածքում՝ 1 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 2,5 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 36 հասցեի հարակից տարածքում՝ երկաթգծի երկարությամբ այրվել են 2000 քմ. խոտածածկ տարածք և 200 փայտակոճ, Արագածոտնի Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք, Կո­տա­յքի մարզի Արզնի գյուղում` «Լուսիմա» հանգստյան տան բակում և հարակից տարածքում՝ 100 քմ. խոտածածկ տարածք և Արզնու «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 50 դեկո­րա­տիվ ծառ, Արա­գածոտ­նի մարզի Սասունիկ գյուղի դպրոցի հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսիլե-Մուլինո փողոցում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նորամարգ-Մաիսի ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում՝2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ս.Խանզադյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Օլիմպոս» կրթահամալիրի հարակից տարածքում՝ 1000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Դիտավան թաղամասի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի» բակում և հարակից տարածքում՝ 5 հա խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի գերեզմանատան տա­րածքում՝ 2200 քմ. խոտածածկ տարածք, Կոտայք մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գինու գործարանի տարածքում՝ 5000 ք.մ. խոտածածկ տարածք և 200 կգ կուտակված խոտ, Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցում` երկաթգծի հարակից տարածքում՝ երկաթգծի 150 մ երկարությամբ հատվածում՝ փայտակոճեր և 2500 քմ. խոտածածկ տարածք, աղբ, Երևան քաղաքի Սարի Թաղի 28-րդ և Դավիթ Բեկի փողոցների միջանկյալ տարածքում՝ 1000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քա­ղաքի Շրջանցիկ թունելի 1-ին նրբանցքի 2/14 տան հարակից տարածքում՝ 1000 ք.մ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Վահագնի թաղամասի հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի թիվ 70 տան հարակից տարածքում՝ 2000 ք.մ. խոտածածկ տարածք, Երևան քա­ղաքի Աբելյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Հայբուսակ» համալսարանի հարակից տարած­քում՝ 2000 քմ. խոտածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը