Լրահոս

06.07.2011 17:12


ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում հինգ տանկ է ոչնչացրել

ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում հինգ տանկ է ոչնչացրել

Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռները, որոնք մասնակցում են Լիբիայի «Միացյալ պաշտպան» գործողությանը, մեկ օրում 134 թռիչք են կատարել, այդ թվում 56–ը ռազմական, և ոչնչացրել հինգ տանկ ու հրամանատարական հսկիչ կենտրոններ, ինչպես նաև ռազմական այլ տեխնիկա։

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ մարտի 31–ից, երբ ռազմական գործողությունների իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, դաշինքի օդուժն ընդհանուր առմամբ կատարել է ավելի քան 14 հազ. թռիչք, որոնցից 5285–ը՝ ռազմական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի Միջերկրական ծովի կենտրոնական մաս է մտել ՆԱՏՕ–ի 17 նավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1651 նավ, որոնցից 14–ը՝ երեքշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը